partridge;
մրոտն —, red-legged -;
ձագ —ու, young -;
cf. Կաքաւք.
• . ու հլ. (աւելի յետին են ի-ա, ո հլ.) «կաքաւ թռչունը» Երեմ. ժե. 11. Վեցօր. 163. նմանութեամբ «մի տեսակ պար» Ոսկ. յհ. ա. տիմ. և եբր. այս վերջին նշանակու-թեամբ են բոլոր ածանցները. ինչ. կաքաւել «պարել, ոստոստել» ՍԳր. կաքաւեցուցանել Գ. մակ. բ. 14. կաքաւիչ ՍԳր. Ոսկ. եփես կաքաւանք Փիլ. աչակաքաւ Սիսիան. կաքա-ւաձև Եփր. թգ. 393. Ոսկ. լհ. ա. 1. կաքա-ւարան Փիլ.-(իսկ շնակաքաւ Պտմ. աղէքս. 142 ձևի դէմ ՆՀԲ ունի շնակաքիք «շան ռա-օեր ունեցող»)։
• -Բառես հետ նոյն են ասոր. [syriac word] qaq-qəwā, [syriac word] qaqqəwānā «կաքաւ», յն. ϰαϰϰαβη «կաքաւ», ϰαϰϰαβίζω, ϰαϰϰάζω «կաքաւի կարկաչելը», լտ. cacabo «կաքաւի կարկաչելը»։ Ըստ հնդևրոպագէտների յն. և լտ. բառերը հնդևրոպական բնաձայն բառեր են և կցւում են լտ. cacillo «հաւի կարևա-չել», հբգ. gackizon, գերմ. gackern «ա-ծող հաւի կարկաչելը», հսլ. kokotú «աք-լոր», kokos, kokoša «հաւ», ռուս. кокотать «հաւի կարկաչելը», ֆրանս. čoq, դան. kok, շվէդ. kokk, հհիւս. kokr «աքլոր». սանս-kukkubha «փասեան» ևն ձևերին (Walde, էջ 104, Boisacq 395, Pokorny 1, 455, Ber-neker 540)։ Ասորի բառը բնիկ սեմական չէ, որովհետև չի՛ երևում ուրիշ սեմական լեզուներում։ Այս պարագային կարող ենք երկու մեկնութիւն տալ. կա՛մ ասորի բառը ւունարէնից փոխառեալ և յետոյ էլ հայերէ-նին է անցած, և կամ ընդհակառակը հայ բառը բնիկ է, ցեղակից վերի հնդևրոպական ձևերին, իսկ ասորին փոխառեալ է հայերէ-նից։ Բնիկ լինելուն կողմնակից պիտի լի-նէին Հայաստանի մէջ պատուական կաքաւ-ների առատութիւնը և Հայոց մէջ զարգացած կաքաւի որսորդութիւնը։ Բայց այս պարա-գային, յն. և լտ. ձևերի դէմ ունենալու էինք գոնէ հյ. *քաքաւ. հետևաբար աւելի ճիշտ է առաջին ենթադրութիւնը, այն է ասորին դնել փոխառեալ յունարէնից և հայերէնը փոխա-ռեալ ասորերէնից։-(Վերի ձևերի հետ կապ չունին պրս. [arabic word] kabk, քրդ. ❇ kev (կամ kaw ոստ Beidar. Gram. Kurde, էջ 70), արաբ. [arabic word] qabj (փոխառեալ պարսկերէ-նից. տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 433), աֆղան. kabk, բելուճ. kabg հոմա-նիշները, որոնք Horn, էջ 187 կցում է սանս. kapinǰala-«gelinotte թռչունը» և բելուճ. kapinjar «կաքաւ» բառերին։-Վրաց. კააბი կակաբի և թուշ. კ︎ կակաբ «կաքաւ» փոխառեալ են յունարէնից)։-Հիւբշ. 307։
• ՆՀԲ կաքաւ թռչունի դէմ դնում է պրս. [arabic word] čakāv «արտոյտ», թրք. keklik և եբր. qōre «կաքաւ», որոնք մեր բառի հետ նմանութիւն չունին, իսկ կաքաւ «պար» ձևի դէմ յիշում է պրս. [arabic word] kākāv «մի տեսակ երախայական խաղ», որ նշանակութեամբ չի յարմար-ւում։ Մ. Մսերեան, Ճռաքաղ Գ. էջ 104 մեկնում է «կագող հաւ»։-Lag, Ges. Abhd. 50 ասորի և յոյն ձևերի հետ է համեմատում։ Muller SWAW 78, 430 ռաս. քաֆ, քաֆտոն «պարել», քրդ. kev «ցատկել» ձևերի հետ դնում է կաքաւ «պար»։ Տէրվ. Altarm. 33 պրս. cakav և յն. ϰαϰϰαβη։ Հիւնք. կաքաւել =պրս. kakāv։ Հիւբշ. 307 կցելով ասորի, յոյն և պրս. ձևերին, փոխառեալ է դնում ասորուց, առանց որևէ բացատրութեան։
• Patrubány ՀԱ 1907, 16 հինը դնում և քաքաւ <հնխ. suobho-«հիւսել» ար-մատից. հմմտ. գերմ. weben, յն. ὸφαω. հալ բառը կրկնուած է և բուն նշանա-կում է «ասդին անդին շարժող». Karst, Յուշարձան 405 իբր կաք+հաւ «թըո-չուն»՝ սումեր. kak-kul «կաքաւ» բա-ռի հետ։ Pictet, բ. տպ. Ա. 621 պրս. kabk, յն. ϰαϰϰάβη ևն հոմանիշների հետ, որոնք բոլոր բնաձայն է համա-բլ︎
• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Երև. Կր. Ղրբ. Սլմ. կաքավ, Մկ. Ոզմ. Վն. կաքավ, Խրբ. Սեբ. ցաքավ, Տիգ. գmքmվ, Գոր. կա՛քէվ, Տփ. կա՛քավ, կակաբ (վերջին ձևը վրացերէնից փոխառեալ), Հճ. գաքօվ, Ալշ. Մշ. կակավ, Զթ. կագ'օվ, գ'ագ'ով, Սվեդ. գաքուվ, Ջղ. կանքավ։-Նոր բառեր են կաքաւախաղող, կաքաւակռիւ, կաքաւակտուց, կաքաւախոտ, կաքաւնակ, կաքւոյտ, կաքաւուկ ևն։